..Դիտելով տեսաֆիլմը` առաջին հայացքից թվում է` նկարահանումը կատարված է անթերի, առանց խոտանների, սակայն իրականում այստեղ առկա է մոնտաժի գործոնը:
..Մոնտաժի միջոցով հեռացվում են անորակ կադրերը, կատարվում են ձայնային համակցումներ, ինչպես նաև` պատկերների վերականգնողական աշխատանքներ: Սրան զուգակցվում է նաև գեղարվեստական ձևավորումը, որը կարող է լինել տարբեր ոճի և նախասիրության: Օրինակ` դասական, ռետրո, հարսանեկան խորհրդի բացատրությամբ և այլն: Պատվիրատուն կարող է մեզ թելադրել իր իսկ անհատական ոճը: Մեր ստեղծած բազմաբովանդակ և բարդ եռաչափ անիմացիոն էֆեկտների շնորհիվ գեղարվեստական ձևավորումը ստանում է մի յուրահատուկ տեսք: Գեղարվեստական ձևավորման մեջ իր առանձնահատուկ տեղն են գրավում նաև հարսանեկան տեսահոլովակները, որոնց սցենարը և ողջ բովանդակությունը կառուցվում է պատվիրատուի պատմածի հիման վրա:
.. Գեղարվեստական ձևավորումը իր մեջ ներառում է նաև հարսանեկան տանգոն և տորթի կտրելը, որոնք ավելի պատկերավոր կդառնան ռեժիսորի ստեղծագործական մոտեցման շնորհիվ:
...Մեր ստուդիայի վարպետ մոնտաժողները մոնտաժի և գեղարվեստական ձևավորման շնորհիվ տեսանյութերը կդարձնեն ավելի ակնահաճո, գրավիչ և հետաքրքիր: