..«Վերջին Անձրևներ» ստուդիայի գաղափարը ծնվել է դեռևս 2001թ., իսկ արդեն 2006թ. հունիսի 28-ին իր գործունեությունն է սկսել «Մենք ու Մենք» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությունում, որի հիմնադիրն է Գենադի Յուրայի Դավթյանը: Իր գործունեության ընթացքում ստուդիան անցել է բազմաթիվ խոչընդոտների միջով և ձեռք է բերել տարատեսակ հմտություններ: Ստուդիան ունի հետևյալ կարգախոսը. «Ձեր կյանքի գեղեցիկ իրադարձությունները մենք կդարձնենք վառ հիշողություն»:
..«ՎԵՐՋԻՆ ԱՆՁՐԵՎՆԵՐ» ստուդիայում աշխատանքները կատարվում են փորձառու և որակյալ մասնագետների կողմից, որոնցից յուրաքանչյուրը ջանք ու եռանդ չի խնայում աշխատանքները պատշաճ ու ժամանակին կատարելու համար: . Ստուդիայի անձնակազմը սիրում և գնահատում է իր աշխատանքը` ձգտելով գոհացնել նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդներին:
..«ՎԵՐՋԻՆ ԱՆՁՐԵՎՆԵՐ» ստուդիան համալրված է նորագույն սարքավորումներով. աշխատում է ժամանակակից համակարգչային ծրագրերով, որոնք էլ ապահովում են արտադրանքի բարձր որակը:
..«ՎԵՐՋԻՆ ԱՆՁՐԵՎՆԵՐ» ստուդիան Ձեզ կարող է մատուցել հետևյալ ծառայությունները.
օ Վիդեոնկարահանում (կնունքների, ծննդյան արարողությունների, հարսանյաց հանդեսների նկարահանում)
օ Լուսանկարահանում
օ Համակարգչային մոնտաժ և գեղարվեստական ձևավորում
օ Տեսահոլովակների պատրաստում
օ Գովազդային հոլովակների պատրաստում
օ Հեռուստահաղորդումների և ֆիլմերի նկարահանում
օ Տպագրություն
օ Լուսանկարների տպագրություն
օ Բաներների պատրաստում
օ Ինտերնետային կայքերի պատրաստում և ձևավորում
.«ՎԵՐՋԻՆ ԱՆՁՐԵՎՆԵՐ» ստուդիան միշտ պատրաստ է ուրախությամբ ընդունել իր այցելուներին, փութաջանորեն կատարել նրանց պատվերները` պարգևելով նրանց անմոռանալի և հիշարժան պահեր:
.. Թո'ղ Ձեր կյանքի հաճելի հիշողությունները շարունակական լինեն: